Ֆրանսիայում այսօր տեղի է ունենալու խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:
Ֆրանսիայի ամենամեծ խնդիրն այն չէ, որ կարող է ձևավորվել ծայրահեղ աջ կառավարություն՝ Բարդելայի գլխավորությամբ:
Կա ավելի վատ սցենար, որն ավելի քան հնարավոր է՝ մեծամասնության չձևավորում, կառավարության չկազմավորում, նոր քաղաքական ստատուս-քվոյի բացակայություն:
Կարող է ստեղծվել քաղաքական տոտալ ճգնաժամ, որովհետև նախագահը մեկ տարի խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու իրավունք չունի:
Ահա դա կարող է լինել Մակրոնի չհաշվարկված որոշման ճակատագրական հետևանքը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ